Artsakh Apricot 5 year

ԱՐՑԱԽ մրգային բրենդին

Մուտք գործեք մի աշխարհ, որտեղ թորման հնագույն ավանդույթները միաձուլվում են ժամանակակից, հարուստ համերին։ ԱՐՑԱԽ մրգային բրենդիները պարզապես խմիչք չեն. դրանք Հայաստանի բնության պարգևած անկրկնելի համերն ու բույրերն են՝ մեկ բաժակի մեջ։ Ձեռքով հավաքված ու արևով հագեցած մրգերից ստացված այս խմիչքները փոխանցում են դեղձի, սալորի, թթի և ծիրանի համն ու բույրը՝ յուրահատուկ ինքնությամբ։ Հարթ, արտահայտիչ ու համային ներդաշնակությամբ լի՝ սա է մրգային բրենդիի իսկական էությունը։

Մեր արտադրության կոկտեյլները

Տեսնել բոլոր կոկտեյլները
Տեսնել բոլոր կոկտեյլները

Հաճախ տրվող հարցեր

Ինչպե՞ս կարող եմ դառնալ ԱՐՑԱԽ մրգային բրենդիի դիստրիբյուտոր կամ ներառել այն իմ վաճառքի ցանկում։

ԱՐՑԱԽ մրգային բրենդին ուրախությամբ համագործակցում է վաճառքի մասնագիտացված կենտրոնների, դիստրիբյուտորների և սննդի սպասարկման ոլորտի գործընկերների հետ, ովքեր գնահատում են իսկական վարպետությունն ու համային յուրահատուկ որակը։

Անկախ նրանից՝ վարում եք մասնագիտացված խանութ-սրահ, մշակում եք կոկտեյլների ցանկ, թե ընդլայնում եք ձեր մատակարարման ցանցը՝ միշտ ունեք հնարավորություն ԱՐՑԱԽ-ը հրամցնելու ձեր հաճախորդներին։

Հաղորդակցությունն սկսելու համար պարզապես այցելեք մեր կապի էջ։

Որտեղի՞ց կարող եմ ձեռք բերել ԱՐՑԱԽ մրգային բրենդին։

ԱՐՑԱԽ մրգային բրենդիները կարելի է ձեռք բերել մասնագիտացված խանութ-սրահներում, ինչպես նաև համացանցային բարձրակարգ հարթակներում։ Փնտրե՛ք այն հայկական խմիչքների բաժնում կամ բարձրորակ արտադրանքների պահոցում։

Արդյո՞ք մրգային բրենդին քաղցր է։

Ոչ այնքան քաղցր, ինչքան ակնկալում եք։ Իսկական մրգային բրենդին ո՛չ օշարակ է, ո՛չ  շաքարաշատ, այլ չոր է, արտահայտիչ ու բազմաշերտ։ Ձեր զգացած քաղցրությունը ոչ թե ավելացված շաքարի արդյունք է, այլ բացառապես մրգի բնածին քաղցրության նուրբ արտացոլում։ Այնպես որ, այո՛, այն համով է, այն հարուստ է բույրով, սակայն քաղցր է միայն բնականորեն՝ մրգի քաղցր էությունը լիարժեք զգալու համար։

Ի՞նչ տարբերություն կա բրենդիի և մրգային բրենդիի միջև։

Դասական բրենդին սովորաբար պատրաստվում է խաղողից, իսկ մրգային բրենդին՝ այլ մրգերից, ինչպես օրինակ՝ դեղձը կամ սալորը։ Այս նրբությունը շատ բան է փոխում՝ մրգային բրենդիները բնորոշվում են իրենց արտահայտիչ բույրով ու յուրահատուկ համային պատկերով, որը արտացոլում է տվյալ մրգի բնույթն ու ոգին։

Ի՞նչ է չհնեցված բրենդին։

Չհնեցված բրենդին մաքուր ու թարմ մրգային շեշտով խմիչք է, որը չի հնեցվել կաղնու տակառներում։ Պահպանելով մրգի վառ ու կենսունակ բնույթը՝ այն դառնում է իդեալական տարբերակ նրանց համար, ովքեր ցանկանում են զգալ թորած հյութի իսկական բնույթը։

Ի՞նչ է մրգային բրենդին։

Մրգային բրենդին ալկոհոլային խմիչք է, որը պատրաստվում է բնական շաքար պարունակող գրեթե ցանկացած մրգից։ ԱՐՑԱԽ մրգային բրենդիներն արտադրվում են բացառապես տեղական՝ Հայաստանի հողերում աճեցված լավագույն մրգերից՝ դեղձից, սալորից, ծիրանից ու թթից՝ ստեղծելով բարձրորակ խմիչքներ՝ հյութեղությամբ անկրկնելի և բույրով հարուստ։