Ohanyan Brandy0396+

ՕՀԱՆՅԱՆ ԿՈՆՅԱԿ

Վայելե՛ք Օհանյան բրենդիի հարուստ ու արտահայտիչ համերի աշխարհը, որտեղ դարերից եկած փորձն ու վարպետությունը միաձուլվել են ժամանակակից ինքնատիպ նրբագեղությանը։ Յուրաքանչյուր շիշ արտացոլում է հայկական ավանդույթների շունչն ու ոգին՝ Ձեզ առաջարկելով ոչ միայն խմիչք, այլև պատմության համն ու բույրը՝ ամեն մի կաթիլի մեջ։

Մեր արտադրության կոկտեյլները

Տեսնել բոլոր կոկտեյլները
Տեսնել բոլոր կոկտեյլները

Հաճախ տրվող հարցեր

Ինչպե՞ս կարող եմ դառնալ ՕՀԱՆՅԱՆ բրենդիի դիստրիբյուտոր կամ այն ունենալ իմ տեսականիում։

Մենք բաց ենք համագործակցության համար մանրածախ առևտրով զբաղվողների, մատակարարների և ռեստորանային ու հյուրանոցային ոլորտի գործընկերների հետ, ովքեր գնահատում են որակն ու տարբերվող համը։ Եթե Դուք ղեկավարում եք մասնագիտացված խանութ-սրահ, կազմում եք կոկտեյլի մենյու կամ ընդլայնում եք ձեր ապրանքների տեսականին՝ սա հիանալի հնարավորություն է Ձեր հաճախորդներին ներկայացնելու ՕՀԱՆՅԱՆ բրենդին։
Կապ հաստատե՛ք մեր «Կապ» էջի միջոցով՝ զրույց սկսելու համար։


 

Ինչպե՞ս է ճիշտ վայելել բրենդին։

Ճաշակե՛ք այն դանդաղ՝ վայելելով յուրաքանչյուր կում։ Օգտագործեք բրենդիի համար նախատեսված գավաթ՝ խիտ բույրերը քնքշորեն որսալու համար։ Թույլ տվեք, որ այն շնչի․ մի փոքր տաքացրե՛ք ձեռքի ջերմությամբ՝ բացահայտելու չորացրած մրգի, համեմունքների, կաղնու և վանիլի շերտերը։ Կարող եք ըմպել մաքուր տեսքով կամ սառույցով, եթե դա Ձեր նախընտրած տարբերակն է։ Խիստ կանոններ չկան, պարզապես յուրաքանչյուր կումը պետք է ըմպել վայելքով։ Իսկ եթե ցանկանում եք բացահայտել նոր լուծումներ, այցելե՛ք մեր կոկտեյլների բաղադրատոմսերի էջ՝ ժամանակակից տարբերակներով բրենդի վայելելու գաղափարներին ծանոթանալու համար։

Ի՞նչ է իրենից ներկայացնում հնեցված բրենդին։

Հնեցված բրենդին որոշ ժամանակ հանգստացել է կաղնու տակառներում, ինչի արդյունքում ստացել է մեղմ, խորն ու հագեցած համ։ Այդ գործընթացը ստեղծում է բարդ համային կառուցվածք՝ համեմունքների, կարամելի, վանիլի և չորացրած մրգերի երանգների այնպիսի համադրություն, որը ձևավորվում է միայն փայտե տակառներում հանգստանալու շնորհիվ։

Ո՞րն է բրենդիի շշի պահպանման լավագույն տարբերակը։

Պահե՛ք այն ուղղահայաց դիրքով՝ զով և մութ վայրում։ Խուսափե՛ք արևի ուղիղ ճառագայթներից կամ ջերմության աղբյուրներից։ Չնայած բրենդին շշի մեջ չի հնանում, այնուամենայնիվ ճիշտ պահման պայմանները ապահովում են դրա համի պահպանումը և կանխում խցանի չորացումը։ Լավագույն լուծումը բարի կամ փակ պահարանի օգտագործումն է։

Ինչո՞վ է առանձնանում հայկական բրենդին։

Դա ավանդույթի, հողի ու ժամանակի համադրությունն է։ Հայկական բրենդին պատրաստվում է տեղական խաղողի տեսակներից, թորվում է դարերով ձևավորված եղանակներով և հնեցվում՝ Կովկասյան կաղնու տակառներում։ Արդյունքում արարվում է համ, որտեղ համարձակությունն ու նրբաճաշակությունը միահյուսված են՝ մուգ ծիրանագույնի երանգներով և հարուստ բույրով, որոնք արտացոլում են հայկական բարձրավանդակի շունչը։

Արդյո՞ք կոնյակն ու բրենդին նույնն են։

Կոնյակն ու բրենդին որքան էլ մոտ լինեն, նույնը չեն։ Ամեն կոնյակ բրենդի է, բայց ոչ բոլոր բրենդիներն են կոնյակ։ Կոնյակը պետք է արտադրված լինի Ֆրանսիայի Կոնյակ տարածաշրջանում՝ խաղողի հատուկ տեսականուց և խիստ կանոնակարգված գործընթացով։ Իսկ բրենդին ավելի ընդարձակ կատեգորիա է՝ թորած գինիների կամ մրգային սպիրտների համար։ Հայկական բրենդին իր յուրահատուկ ժառանգությամբ, տեղական խաղողի տեսակներով և ինքնատիպ ոճով այդ մեծ ընտանիքի արժանի ներկայացուցիչներից մեկն է համարվում։

Գտնվում ե՞ք ալկոհոլի օգտագործման օրինական տարիքում։

Մուտք գործելով այս վեբ կայք՝Դուք հաստատում եք,որ ըստ Ձեր բնակության վայրի օրենքների՝ալկոհոլի օգտագործման օրինական տարիքում եք։