Օղի «Օհանյան Այս»

ՕՀԱՆՅԱՆ ԱՅՍ օղին արվեստի գործ է, ստեղծված՝ խմիչքի իրական գիտակներին իսկական օղու ներդաշնակ համը պարգևելու համար: Ցորենի լավագույն սպիրտի հիմքով մշակած նոր, հատուկ բաղադրատոմսը կատարելապես հավասարակշռում է դասական ու նորարարական մոտեցումները: Բոլոր բաղադրիչները, ներառյալ լեռնային աղբյուրների ջուրը և ցորենի բացառիկ սպիրտը, արծաթով հնգակի ֆիլտրացում են անցնում: Լեռնային զուլալ ջուրը, բարդ արտադրական գործընթացը և հատուկ հաշվարկած հանգստի շրջանը թույլ են տալիս ստեղծել մեր մասնագետների փորձի ու հմտության արդյունքը՝ յուրահատուկ փափուկ ու նրբահամ, ավարտուն և զուսպ այս օղին:

ՕՀԱՆՅԱՆ ԱՅՍ օղու ստեղծողները ապրանքի բովանդակությունից ոչ պակաս կարևորել են նաև ձևը. բարձրորակ այս օղին ներկայացվում է արտադրանքի և բրենդի էությունն արտացոլող էլեգանտ անթափանց շշով, որը, խմիչքի իրական համը վայելելու կատարյալ ջերմաստիճանին հասնելով, փոխում է գույնը: