Օհանյան 10

«Արցախ Օհանյան 10» հին կոնյակը — նոր, յուրօրինակ առասպել է` ստեղծված լեգենդար հայկական կոնյակագործության ավանդույթներով: Միայն տեղական խաղողի տեսակներն են օգտագործվում այս կոնյակի պատրաստման համար, որոնք հավաքվում են ղարաբաղյան լեռների լանջերից: Ղարաբաղը աշխարհում այն հազվագյուտ անկյուններից է, որտեղ բնությունը դեռևս պահպանվել է անապակ: «Արցախ Օհանյան 10» կոնյակի ամենաերիտասարդ սպիրտի տարիքը առնվազն 10 տարեկան է: Գույնը պարզ է, թափանցիկ` բյուրեղյա փայլով, մուգ ոսկեգույն, շագանակի երանգով: Բույրը` ներդաշնակ, շոկոլադի և վանիլի մեղմ երանգների գերակշռությամբ, որը հավաստում է կաղնու տակառներում հնացված հին կոնյակների սպիրտերի առկայությունը: Զգացվում է բուրավետ ծաղիկների և վանիլի թույլ բույր: Վերջնահամում զգացվում է հաճելի ջերմություն` ներդաշնակ բույրով, որը յուրահատուկ է միայն բարձրակարգ հնացված կոնյակներին: