ԱՐՑԱԽ Հոնի

ԱՐՑԱԽ Հոնի յուրահատուկ համով այս ըմպելիքը պատրաստելու համար օգտագործում են մանր, բայց շատ անուշահամ վայրի հոնը:Մեկ լիտր հոնի բացարձակ սպիրտ ստանալու համար անհրաժեշտ է մոտ 35 կգ հոն: Արտադրության գործընթացը չափազանց աշխատատար է և բարդ, սակայն ստացված արդյունքը գերազանցում է բոլոր սպասումները: ԱՐՑԱԽ Հոնին ունի անզուգական համ ու բույր: Կատարյալ ընդարձակվող բույրը այնպիսի զգացողություն է ստեղծում, ասես վայելում ես թարմ հոն:

ԱՐՑԱԽ Հոնին արժանացել է ոսկի մեդալի ՌԴ գյուղատնտեսության նախարարության 6-րդ միջազգային ֆորումին, 2006թ., արծաթե մեդալի «Wine and Spirits Competition» Չեխայում 2006թ և 2014թ. Լաս Վեգասում Ամերիկայի ալկոհոլային խմիչքի մեծածախ վաճառքի ասոցեացիայի 71-րդ համաժողով-ցուցահանդեսին, 2002թ Արմպրոդէքսպո ցուցահանդեսին` բրոնզե մեդալի: