ԱՐՑԱԽ Ծիրանի

ԱՐՑԱԽ Ծիրանի թունդ ալկոհոլային խմիչքը պատրաստվում է ծիրանի հասուն և մշակված պտուղներից: Այս խմիչքի անմոռանալի, զարմանահրաշ համային փունջը ստացվում է շնորհիվ ծիրանի սպիրտերի յուրահատուկ կուպաժի: ԱՐՑԱԽ մրգային բրենդիների արտադրության ընթացքում ժամանակակից տեխնոլոգիաները և հին ավանդական մեթոդները միահյուսվում են մեկ գործընթացի մեջ: Մրգային բրենդիների թորման համաշխարհում ընդունված մեթոդների և տեղական ավանդական մոտեցումների միահյուսումն է դարցնում մեր խմիչքը անզուգական:

ԱՐՑԱԽ Ծիրանի թունդ ալկոհոլային խմիչքը արժանացել է ոսկե մեդալի ՌԴ գյուղատնտեսության նախարարության 6-րդ միջազգային ֆորումին, 2006 թվականին և նույն թվականին Չեխիայում «Wine and Spirit» միջազգային մրցույթին` արծաթե մեդալի: