Արցախ ծիրանի 10 տարեկան

Հայկական հյութալի ծիրաններից ստեղծելով «Արցախ Ծիրանի 10» տարի հնացված բրենդին` հավելված կրքով ու ջերմությամբ, նպատակ ունեինք ողջ աշխարհին ծանոթացնել հայկական անգին գանձերին ու դարավոր ժառանգությանը:
Հատուկ հայկականությամբ առանձնացող փայտե տուփով հուշանվեր: Այն ներառում է անկրկնելի «Արցախ Ծիրանի 10» խմիչք, ազգային երաժշտական գործիք` դուդուկ, որը բացառապես պատրաստում են ծիրանենու փայտից և ձայնասկավառակ դուդուկի դյութիչ մեղեդիներով: Դուդուկը «Լա» հնչողության է և պատրաստված է ժամանակակից լավագույն մասնագետներից մեկի` Կարեն Մուկաելյանի կողմից:
-Ես գործիքը պատրասրում եմ սկզբից մինչև վերջ, այսինքն` ինքս եմ ընտրում ծառը, փայտը: Այնպիսի ծիրանենի եմ ընտրում, որն արդեն բերք չի տալիս, և փորձում եմ գործիք պարտաստելով կյանքը երկարացնել: