
ԱՐՑԱԽ Թթի Պլատինե
ԱՐՑԱԽ Թթի Պլատինե հեղինակության խորհրդանիշ: Այս թունդ ալկոհոլային խմիչքը պատրաստվում է հին ավանդույթով սպիտակ թթի պտուղներից:
Թթենու և կաղնու տակառներում 5 տարուց ոչ պակաս հնացված թթի սպիրտերի յուրահատուկ կուպաժը փունջը դարձնում է հարուստ և հագեցած: Թթենու և կաղնու տակառներից յուրաքանչյուրն իր հերթին անկրկնելի հատկություններ և բույր է հաղորդում այս ազնվական խմիչքին:
Հնացման և կուպաժի այս մեթոդը հանդիսանում է «ՕՀԱՆՅԱՆ ԲՐԵՆԴԻ ԿՈՄՊԱՆԻ» մտավոր սեփականությունը և գրանցված է ՀՀ արտոնագրային վարչության կողմից: