ԱՐՑԱԽ Թթի կոլեկցիոն

ԱՐՑԱԽ Թթի կոլեկցիոն խմիչքը պատրաստվում է Արցախի քաղցրահամ թթի հնացված սպիրտերից: Այն հատուկ նվիրված է Երևան քաղաքի հիմնադրման 2800 ամյակին: Այս խմիչքի ստացման պրոցեսը շատ
աշխատատար է և երկարատև, սակայն ստացված արդյունքը ներդաշնակ է և անկրկնելի: Թթի սպիրտերի մի մասը հնացվում է թթենու փայտից պատրաստված տակառներում, վերցնելով թթենու փայտի անփոխարինելի յուրահատուկ բույրը: Սպիրտերի մյուս մասը պահվում է կաղնու տակառներում, ստանալով կաղնու փայտի բույրը: Հատուկ համադրությամբ այս սպիրտերը միախառնվում են և արդեն պատրաստի խմիչքը երկարատև հանգստանում է և հասունանում թթենու փայտից պատրաստված տակառներում: Թողարկված է սահմանափակ քանակությամբ: