ՕՀԱՆՅԱՆ
ԲՐԵՆԴԻ ԿՈՄՊԱՆԻ

Սերունդից սերունդ փոխանցվող արժեքներ

ՏԵՍԱԿԱՆԻ

  • Մրգային բրենդի
  • 41 by Ohanyan
  • Արցախ
  • Կոնյակ
  • Օղի
  • Պրեմիում Օղի
  • Ստանդարտ Օղի
  • Գինի
  • Հուշանվերներ
  • Կոկտեյլներ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Hello world!

Welcome to WordPress. This is your first post. Edit or delete it, then start writing! Welcome to WordPress. This is your first post. Edit or delete it, then start writing!...

Read More
about

Hello world!

Welcome to WordPress. This is your first post. Edit or delete it, then start writing! Welcome to WordPress. This is your first post. Edit or delete it, then start writing!...

Read More

Hello world!

Welcome to WordPress. This is your first post. Edit or delete it, then start writing! Welcome to WordPress. This is your first post. Edit or delete it, then start writing!...

Read More

ՄԵՐ ՄԱՍԻՆ

Պատմություն և Ավանդույթներ

«ՕՀԱՆՅԱՆ ԲՐԵՆԴԻ ԿՈՄՊԱՆԻ»-ն անկախ Հայաստանի առաջին ընտանեկան կազմակերպություններից է: Այն հիմնադրվել է Ասկերանի գինու կոմբինատի հիման վրա` շարունակելով 1922թ.-ին հիմնած խմիչքի արտադրության ավանդույթները:
Գործարանը զբաղեցնում է 3 հա տարածք, ունի իր սեփական թթի, նռան, հոնի և խաղողի այգիները:
Հայ ժողովուրդը ունենալով այգեգործության և գինեգործության հազարամյակների փորձ, ունի մրգային բրենդիների արտադրության իր գաղտնիքները,որոնք փոխանցվում են սերնդե սերունդ:
Իր հիմնադրման օրից ի վեր «ՕՀԱՆՅԱՆ ԲՐԵՆԴԻ ԿՈՄՊԱՆԻ»-ն արտադրում է ազգային թունդ ալկոհոլային խմիչքներ` բացառապես բնական մրգերից, ինչպես նաև կոնյակ, գինի և ցորենի օղի: Լավագույն մասնագետները գերժամանակակից տեխնոլոգիաների օգնությամբ փորձում են ստեղծել կատարյալ խմիչքների հավաքածու:
ԱՐՑԱԽ թունդ ալկոհոլային խմիչքների հավաքածուն չափազանց էլեգանտ և հարուստ է և պարգևում է աներևակայելի հետաքրքիր և յուրահատուկ համտեսի փորձ:

about
about

Տեխնոլոգիա

«ՕՀԱՆՅԱՆ ԲՐԵՆԴԻ ԿՈՄՊԱՆԻ»-ն համադրում է ժամանակակից տեխնոլոգիաները և դարավոր ազգային ավանդույթները: Ընդհանուր առմամբ արտադրանքը պատրաստվում է աշխարհում ընդունված մրգային բրենդիների արտադրության դասական եղանակով, սակայն հումքի առանձնահատկությունները սկզբնական փուլում հնարավոր են դարձնում յուրահատուկ տեղական մեթոդների կիրառումը, որոնք չեն հանդիպում այլևս ոչ մի տեղ:
Արտադրության պրոցեսը սկսվում է լավագույն պտուղների ընտրությունից և մեկ հարկի տակ է ներառում արտադրության բոլոր փուլերը: Մեր մասնագետներին է պատկանում 5 և ավելի տարի հնացված մրգային բրենդիների հնացման ունիկալ «նոու-հաու»-ն, որը գրանցված է ՀՀ արտոնագրային վարչության կողմից:

Արցախ

Հայաստանի անբաժանալի լեռնային մասերից մեկը` Արցախը, դյութիչ և մոգական դրախտ է:
Ամենազոր Տերը պարգևել է Արցախ աշխարհին բարձրաբերձ լեռներով, բերրի հողով, պայծառ արևով և չափազանց խիզախ ու շնորհալի մարդկանցով:
Հայաստանի և Արցախի աշխարհագրական առանձնահատկությունները թույլ են տվել մինչ այսօր պահպանել բնությունը և հողը մարդու անբարենպաստ ներգործությունից:
Բացառիկ բնակլիմայական պայմանները և հողի անկրկնելի հատկությունները թույլ են տալիս ստանալ առողջ և համեղ բերք:

about

Նվաճումներ

«ՕՀԱՆՅԱՆ ԲՐԵՆԴԻ ԿՈՄՊԱՆԻ»-ն սկիզբ է առել երազանքից: Երազանք ծանոթացնել աշխարհը Հայաստանի և Արցախի հետ մեր ավանդույթների միջոցով: Այդպիսի ավանդույթ են մեր ազգային ավանդական խմիչքները: Մեր արևային խմիչքները հագեցված են հայոց պատմությամբ և ազգային յուրահատկությունները: Դրանք յուրահատուկ են, առեղծվածային, համեղ ու օգտակար առողջության համար, իսկ ամենակարևորը` տալիս են եռանդ և վանում թախիծը: Մեր երազանքները իրականանում են մեր շուկայի զգալի մասը արտահանումն է: Արտահանման շուկաներն են ՌԴ, Ուկրաինա, Չեխիա, Էստոնիա, Իտալիա, Գերմանիա, Ֆրանսիա և ԱՄՆ:
2003 թվականից ի վեր համագործակցում ենք ADF shops (Dufry)
Armenia հետ:
«ՕՀԱՆՅԱՆ ԲՐԵՆԴԻ ԿՈՄՊԱՆԻ»-ն մասնակցել է բազմազան միջազգային ցուցահանդեսների, մրցույթների և համտեսների ու միշտ արժանացել բարձր գնահատականի, որի ապացույցն են 51 մեդալները, որոնցից 31-ը` ոսկի:

ԿԱՊ

ՕՀԱՆՅԱՆ ԲՐԵՆԴԻ ԿՈՄՊԱՆԻ

Հայաստանի Հանրապետություն, գ.Այգեստան, 375000
Հեռ.: + 37410 54 05 34
E-mail: info@artsakh-brandy.am

ՖԻՐՄԱՅԻՆ ԽԱՆՈՒԹՆԵՐ

Ազատամարտիկների 16, Ստեփանակերտ
Հեռ.: +37479 78400

Կիևյան 18, Երևան
Հեռ.: +37410 27 06 14

Սարյան 24, Երևան
Հեռ.: +37410 54 74 57

ԴԻՍՏՐԻԲՅՈՒՏՈՐՆԵՐ

Ռուսաստան — LUDING LLC
Իտալիա — FR MANAGEMENT S.r.l.
Ֆրանսիա — EDELWEISS GROUPE LLC
ԱՄՆ — Importers Direct Wholesale Co. Inc.
Ուրուգվայ — Interpark S. A
Չինաստան — Qingdao ACPC International Trading Co. LTD
Հայաստան — «ARBREN» LLC
Ավստրալիա — ARDACHES PTY LTD

ԳՐԱՆՑՎԵՔ ՄԵՐ ԼՐԱՀՈՍԻՆ